Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ավելի բացահայտ միջամտություն պետության ներքին գործերին դժվար է պատկերացնել

Ավելի բացահայտ միջամտություն պետության ներքին գործերին դժվար է պատկերացնել
15.12.2025 | 11:46

«ՀՀ ԱԳՆ-ն» հաղորդագրություն է տարածել, ըստ որի «դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում՝ մասնակցելու ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը»։

Այցելելով Եվրոպական խորհրդի կայքը՝ տվյալ նիստի հետ կապված գտա հետևյալ հաղորդագրությունը ( նկար 1-ին ) ՝ «դեկտեմբերի 15-ի Արտաքին գործերի խորհրդին ընդառաջ ԵՄ ԱԳ նախարարները նախաճաշի ընթացքում ոչ պաշտոնական փոխանակում կունենան Արարատ Միրզոյանի հետ»։

Հերթական մանիպուլյացիան բացահայտվեց՝ Արարատը ոչ թե ԵՄ նախարարների ձևաչափով հանդիպման է մեկնում, այլ նրանց հետ նախաճաշի։

Թեմայի հետագա ուսումնատիրությունները բերեցին ինձ Լատվիայի ԱԳՆ կայք (նկար 2), որի շնորհիվ իմացանք, որ գալիք նախաճաշի շրջանակներում քննարվելու են Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրությունները։

Այսինքն, բեկոնի, պանրի տեսականու, օմլեթի և տաք կրուասանների ակոմպանիմենտով դրսի (կապ չունի թե որ) շրջանակները քննարկելու են մեր երկրի ընտրությունները։

Կրկնեմ՝ կապ չունի, թե որ մայրաքաղաքներում է Հայաստանը հայտնվում նախաճաշի՝ գեոպոլիտիկ և իրական, մենյույում՝ Բրյուսել, Մոսկվա, Վաշինգտոն։

Ակնհայտ է, որ Հայաստանի «էլեկտորալ» հարցը իրականում վերածվում է իշխող ռեժիմի վերարտադրությանն ուղղված և երկրի ինքնիշխանության վրա տապանաքարը ցեմենտելու ծրագրի։

Ավելի բացահայտ միջամտություն պետության ներքին գործերին դժվար է պատկերացնել։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Դիտվել է՝ 3070

Մեկնաբանություններ